Իմ սիրելի Մըխիթարին Եվ գեր-ազնիվ նորա յարին Ու կըլտպըլտան լավ Թամարին, Մեր փրկչական քսան դարին,
Քսան դարի չորրորդ տարին, Չորրորդ տարու փետրվարին, Փետրվարի տասնութ օրին Նըվիրում է խորի՜ն-խորի՜ն, Խորին սիրով ու հարգանքով,
Այսքան հանգով ու տանջանքով՝ Հեղինակը