Նոյեմբեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նոյեմբեր

Մատթեոս Զարիֆյան

Նոյեմբեր

Պարտէզներէն Ջընջումն անցա՜ծ է արդէն:
Վարդենիները թախիծէ կը դեղնին...
ՈՒ մայրիներ երազն իրենց կ'աւարտեն՝
Երկընքին դէմ թօթուելով սէգ կատարին:

Վերը, ամպեր, լիճերու պէս սպիտակ:
Տեղ-տեղ կապոյջ կ'երգէ դեռ Երգը հին:
Ո՛չ մէկ խռովք: Աստծոյ խիղճն է յըստակ:
Տըռչուններ, լուռ կը գաղթեն, սուգն հետերնին...

Վարդենիները թախիծէ կը մեռնին...