Տարտամ րոպե

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Տարտամ րոպե

Մատթեոս Զարիֆյան


Տարտամ րոպե


Ասղեր կան ու չը կա՜ն...
Հեռուէն կը հոսի
Ցաւոտ երգ մ'աղջըկան՝
Որ Ցաւիս կը խօսի...

Մինչև ե՞րբ պիտի լայ
Հիւվանդ երգն աղջըկան.
Ամպերու խըղճին վրայ
Աստղեր կան ու չը կա՜ն...

Դեռ կուլա՜յ, դեռ կուլա՜յ
Մեռնող երգն աղջըկան.
Հոգիիս սուգին վրայ
Սէրեր կան ու չը կա՜ն...