Քարեր, դուք խոսեք
Արտաքին տեսք
Քարեր, դուք խոսեք
Հագուստս հանում են, կասեն՝ համբերի,
Ճրագս մարում են, կասեն՝ համբերի,
Օջախս քանդում են, կասեն՝ համբերի,.
Մինչև ե՞րբ համբերեմ, մինչև ե՞րբ, ասեք,
Մարդիկ լեզու չունեն, քարե՛ր, դուք խոսեք։
Որդիքս փոքրիկ են, հաց են պահանջում,
Գիշեր-ցերեկ կուլան՝ հոգիս են տանջում,
Ինձ կասեն՝ պառավ ես, հերթից են ջնջում...
Մինչև ե՞րբ համբերեմ, մինչև ե՞րբ, ասեք,
Մարդիկ լեզու չունեն, քարե՛ր, դուք խոսեք։
Արդար ու մեղավոր ջոկել չեմ կարող,
Ամենքը դարձել են օրենք հնարող,
Ինձի հագուցել են ջուխտմ տուլ չարոխ.
Դարձյալ ե՞ս համբերեմ... մինչև ե՞րբ, ասեք,
Մեր լեզուն կտրած է, քարե՛ր, դուք խոսեք։
1903