Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Հայոց լեռներում «Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա...»

Հովհաննես Թումանյան

Անմահությանը


* * *


Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջային, թեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա

Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։


1902