Հովհանես Թումանյան Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ, Անըրջային, թեթևասահ Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։
Ահա բացվեց թարմ առավոտ Վարդ է թափում սարին-քարին, Շաղ են շողում ծաղիկ ու խոտ, Շընչում բուրմունք եդեմային։ Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա
Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ, Շըվին փըչեց հովիվն ահա― Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։