«Աղբյուրները հընչում են ու անց կենում...»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
«Ամեն մի սիրտ ցավով լըցվեց մեր դարում...» «Աղբյուրները հընչում են ու անց կենում...»

Հովհաննես Թումանյան

«Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին...»


* * *


Աղբյուրները հընչում են ու անց կենում,
Ծարավները տենչում են ու անց կենում,
Ու երջանիկ ակունքներին երազուն`
Պոետները կանչում են ու անց կենում։

Հունիսի 9


1922