Jump to content

Այս տողերը գուցե ջնջվեն...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Այս տողերը գուցե ջնջվեն...»
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 353,
ծ. ― էջ 651



* * *


Այս տողերը գուցե ջնջվեն,
Գուցե կորչի հուշագիրը,
Բայց ինձ համար դրանք ցավ չեն,
Ոչ էլ այդ է իմ խնդիրը։

5 Ես քեզանից ուրիշ անանց
Մի հիշատակ եմ խնդրում,—
Թող կենդանի մնամ պահված
Մտքիդ պայծառ հուշագրում։

Որպես անկեղծ մի բարեկամ,
10 Որ կարող էր այդ խնդրել,
Որ խոսքերից հազար անգամ
Ավելի է քեզ սիրել։

1894