Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



* * *

Այս տողերը գուցե ջնջվեն,
Գուցե կորչի հուշագիրը,
Բայց ինձ համար դրանք ցավ չեն,
Ոչ էլ այդ է իմ խնդիրը։

5 Ես քեզանից ուրիշ անանց
Մի հիշատակ եմ խնդրում,—
Թող կենդանի մնամ պահված
Մտքիդ պայծառ հուշագրում։

Որպես անկեղծ մի բարեկամ,
10 Որ կարող էր այդ խնդրել,
Որ խոսքերից հազար անգամ
Ավելի է քեզ սիրել։

353

23-23