Jump to content

«Ապոլլոնը լարել է իր քնարը»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Ապոլլոնը լարել է իր քնարը և ընկել մտասևեռման մեջ,
Նուրբ մատները շարժման պատրաստ են, ինքը՝ սևեռաբիբ
Հայացքը դրոշմել է անեզրությանը,
Լռությունը խարխափում է՝ անեզրության մեջ որոնելով,
Ու հիմա մտածում է ինքը, մտածում է և աշխարհը համրացած...

Ապոլլոնը մի վայրկյան հետո
Կփշրի իմ երազները՝ իրենը բերելով,
Եվ աշխարհի ընթացքը նրանը կլինի իմ ալքերի մեջ,
Իսկ ես որոնում էի ու որոնելով հասկանում,
Որ աշխարհի թշվառները հանճարներն են...
Որոնում էր նաև Ապոլլոնը...

Իսկ ակնթարթը վաղուց պոկվել էր մեզանից...

8.09.2001

Երևան