«Դատարկ բեմ...»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ուրիշ հող Գրպանի բանաստեղծություններ («Դատարկ բեմ...»)

Աշոտ Գաբրիելյան

Քաղաքում

Դատարկ բեմ.
Աշխարհն է այնտեղ մոլեգնում
Հոգուս պատերազմը
Տիեզերքում

Ես գնում եմ
Իմ հայացքի ճամփով

Սերը և Ժամանակը
Բարեկամներ չունեն