Jump to content

«Դեմոկրատիա» հասկացություն, մասնագիտական մեկնություններ եւ հարակից մի քանի հարցեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ («Դեմոկրատիա» հասկացություն, մասնագիտական մեկնություններ եւ հարակից մի քանի հարցեր)

ՎԱՃԱՌՈՐԴ - ապրանքների առուծախը՝ ոչ «չյորնի խոդով», բայց «չորնիխոդյան» գներով, բնական է։

ՈՒՍՈՒՑԻՉ - ամենաթանկը մարդկային գիտելիքներն են, այնպես որ՝ շուկայական հարաբերությունների մեր օրերում այս մասին պետք է լրջորեն մտածեն ծնողները։

ԴԱՍԱԽՈՍ - երկրում գները աճում են ահավոր ձեւով, դրանում մենք մեղք չունենք, մենք ընդամենը հետեւում ենք, որ ետ չմնանք կյանքից։

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՇԽԱՏՈՂ - Օրենքն ամեն ինչ թույլ է տալիս, բացի օրենքին դեմ գնալուց։

ԻՄԱՍՏՈՒՆ - շաքարի պակասության պատճառով հիմա մարդիկ իրար «խոսք են կտրում» ոչ թե շաքարով, այլ տարբեր ձեւի սուր ու բութ գործիքներով։

ԲԱՆԱՍՏԵՂԾ - Մի փունջ սոխը ավելին արժե, քան մի փունջ տողը. ավելին՝ ստամոքսն իր պահանջների մեջ նկատելիորեն խիստ ու հետեւողական է, քան գլուխը։