«Ես տխուր եմ...»
Արտաքին տեսք
* * *
Ես տխուր եմ և չգիտեմ,
Ի՞նչպես կանցնե իմ դարը.
Ես կարծում եմ, որ բանտում եմ.
Հեղձամղձուկ է օրը։
5
Եվ հանգչում է կյանքիս հոգին,
Իմ նազելի մանկություն,
Եվ տալու չէ այս աշխարհին
Շնորհակալ յուր ողջույն։
Նա կըմեռնի, և ոչ ոք ձեռն
10
Պարզելու չէ դեպի նա.
Առե՛ք իմ բեռն, իմ ծանր բեռն,
Կամ հո՛ղ, մո՛խիր իմ վերա։
Չէ՛, պայծառ չէ՛ իմ հորիզոն,
Հառաջ նայել չկամիմ.
15
Այնտեղ միայն սև Աքերոն,
Բայց կազմ նավակ ես չունիմ։
Հոգիս անզոր, հոգիս համըր,
Ե՛կ և սորան դիմացի՛ր,
Խաչըս դժվա՛ր, խաչըս ծա՛նըր,
20
Կյա՜նք, ինձ ինչո՞ւ խաբեցիր։
1864