Jump to content

Ի՜նչ իմանաս Ըստեղծողի գաղտնիքները անմեկին...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից


* * *


Ի՜նչ իմանաս Ըստեղծողի գաղտնիքները անմեկին —
Ընկեր տըվավ, իրար կապեց էս աշխարհքում ամենքին.
Բանաստեղծին թողեց մենակ, մեն ու մենակ Իրեն պես,
Որ Իրեն պես մըտիկ անի ամեն մեկին ու կյանքին:

Մարտի 30

1920