922 թվականին Թիֆլիսում հրատարակված Հովհաննես Թումանյանի «Քառյակներ» ժողովածուի 30-րդ էջում, այնուհետև՝ Կ․ Պոլսում լույս տեսած Թումանյանի «Բանաստեղծություններ» ժողովածուի 58-րդ էջում, ապա՝ Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորի 206-րդ էջում:
Արտատպվում է Կ․ Պոլսում լույս տեսած Թումանյանի «Բանաստեղծություններ» ժողովածուից։
1920
«ԿՈՐՑԸՐԵԼ ԵՄ, Ո՞ՒՐ ԳԸՏՆԵՄ»
(էջ 42)
Գրված է 1920 թվականի փետրվարի 4-ին:
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդ № 261-ում պահվում է մեկ ինքնագիր։
Առաջին անգամ տպագրվել է 1932 թվականին Երևանում լույս տեսած «Հոկտեմբեր-նոյեմբեր» տարեգրքի 3-րդ, այնուհետև՝ Թումանյանի Երկերի ժողովածուի առային հատորի 546-րդ էջում։
Տպագրվում է ինքնագրից։
«Ի՜ՆՉ ԻՄԱՆԱՍ ԸՍՏԵՂԾՈՂԻ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ ԱՆՄԵԿԻՆ»
(էջ 43)
Գրված է 1920 թվականի մարտի 30-ին։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդ № 109-ում, № 110-ում, № 261-ում պահվում է երեք ինքնագիր։
Առաջին անգամ տպագրվել է Երևանում լույս տեսած «Հայաստանի Կոոպերացիա» ամսագրի №13-ի 512-րդ էջում, այնուհետև՝ Կոստանդնուպոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 59-րդ էջում, հետո Թումանյանի Երկերի ժողովածուի առաջին հատորի 212-րդ էջում:
Արտատպվում է Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից:
«ԽԱՅԱՄՆ ԱՍԱՎ ԻՐ ՍԻՐՈՒՀՈՒՆ. «ՈՏԸԴ ԸԶԳՈՒՅՇ ԴԻՐ ՀՈՂԻՆ»
(էջ 44, 338)
Գրված է 1920 թվականի ապրիլի 6-ին։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդ № 261-ում պահվում է մեկ ինքնագիր։
Առաջին անգամ տպագրվել է 11932 թվականին Երևանում լույս տեսած «Հոկտեմբեր—Նոյեմբեր», տարեգիրքի 134-րդ էջում, այնուհետև՝ Թումանյանի Երկերի ժողովածուի առաջին հատորի 546-րդ էջում։
Տպագրվում է ինքնագրից: