Jump to content

«Լեգենդը»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Լեգենդը»

11.VII. 1936
«Բ-եր» (՞)
Ի՞ն(չ)պես կարող էիր հրապուրել նրան,
Երբ մանկության օրից գիտեր՝ անգիր արած՝
Իր հայրենի բերդի պարիսպներին
Քո մշտունայն լեգենդը, Շամիրամ…
Մանկությունից արդեն այդ գանգրահեր Արան
Անագորույն իր սերը՝ որպես նիզակ սրած՝
Ընդմիշտ ուխտել էր իր անդավաճան սիրած
Նաիրուհուն՝ սրտով իր հուրհուրան…
Անգամ ձեռքով մենք մեր եթե թաղենք այսօր՝
Խեղճ, գողունի երթով [(արքայական ջնջված] եղերական իր դին-
Նա կհասնե կրկին՝ իր պարտությամբ հզոր:—
Հազարամյա, անհայտ ուղիներով խրթին,
Իբրեւ զրահ՝ մահվան զգեստ հագած—
Կբարձրանա զրույցն այդ ավանդական…

1936.29.VII.
Գիշեր