Jump to content

«Մի թռչուն իմ կյանքն է...»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Մի թռչուն իմ կյանքն է
Ապրում.
Ինձ ինչու է թվում,
Որ դեռ ապրում եմ...

Հռոմ տանող բոլոր ճանապարհներով
Վերադառնում եմ
Գետի ակունքին,
Որոնք ծովին չեն հասել...