Jump to content

«Ո՛չ ինձ, ո՛չ ինձ...»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

* * *


Ո՛չ ինձ, ո՛չ ինձ, այլ քեզ, պարոն,
       Պետք է պոետ անվանել.
Արդեն օծեց քեզ Ապոլոն,
       Ինձ մնում է հնազանդե՛լ։

5 Թեև երկու նամակ ստացա,
       Ձեր շնորհիվ զարդարած,
Բայց մազի չափ բան չհասկացա,
       Ես մնացի արմացած։

Հիվանդ մարդուս ի՞նչ քո ճառեր,
       10 Ցավըս կըտրիր, բե՛ր մկրատ՝
Քո՛ դեղատան ազդո՛ւ ճարեր,
       Իմ հրաշագո՛րծ Հիպոկրատ։

<60-ական թթ.>