Jump to content

«Ո՞վ ես, ասա՛ ինձ»

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Ո՞վ ես, ասա՛ ինձ, ես քեզ կորցրեցի...
Ես քեզ կորցրեցի այն աչքերի մեջ,
Որոնք տենդահար քեզ էին որոնում

Ո՞վ ես, ասա՛ ինձ, և սուտ չէ՞ արդյոք
Քո մեռելատիպ սաստանքը դեղին,
Որ աչքերիս մեջ անդարձ հեռացավ...

Ո՞վ ես, ասա՛ ինձ, բախտը չար կատակ...
Ես զրպարտեցի անունս միգում,
Որ քեզ լուսավոր կայծերով հյուր գամ...

Ո՞վ ես, ինձ ասա, որ աղջամուղջում
Հոգու պարզության բերկրանքների մեջ
Հոգիս մոռացա, մոռացա և քեզ...

Ո՞վ ես, մի՛ ասա, հավերժների մեջ
Ես արդեն գիտեմ թափառող հոգուս...
Ոչինչ մի՛ ասա,
Ես գիտեմ գինը հավատալքման...


19.07.2001

Սուրենավան