«Սիրասուն որդյակ...»
Արտաքին տեսք
* * *
Սիրասուն որդյակ, որ երազահույս
Ցնորքի նման անցան քո օրեր.
Երկինքն ուղարկեց անգութ հրավեր
Եվ ծաղիկ կյանքիդ ծածկեց արշայույս:
Սիրո հիշատակ այս արձան տխուր,
Վշտահար սրտի ցողած արցունքով.
Դու միշտ բարեսեր և խղճով մաքուր,
Ննջիր, ո՜վ ազնիվ, ննջիր անվրդով։
26 հունիսի 1901 թ.
Թթու ջուր (Կիսլովոդսկ)
Թթու ջուր (Կիսլովոդսկ)