Jump to content

Ա՜խ, ես երանի...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Ա՜խ, ես երանի...»
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 83,
տ. ― էջ 443, ծ. ― էջ 565


* * *


Ա՜խ, ես երանի
Կայծա՜կ լինէի,
Որոտ-ճայթյունով
Մըռայլ ամպերից
5 Ժայթքեի ըմբոստ,
Զարկեի ուժգին,
Պատռեի խավար
Կամարը երկնի,
Ցույց տայի մարդուն
10 Գաղտնիքը վերին,
Որ տեսներ՝ այնտեղ
Ի՞նչ բան կա ահեղ,
Կամ ո՞վ է նըստած,
Եվ ո՞ւր է աստված․․․

1891