Ա՜խ, մոռացի՛ր, մոռացիր
Արտաքին տեսք
* * *
Ա՜խ, մոռացի՛ր, մոռացի՛ր,
Որ մի գարնան դու մի սիրտ ես սպանել,
Որ առաջին քո հայացքը մարդասպան,
Անուշ-ստով նրան խոցեց ու կիզեց,
Որ գգվանքդ նրան եղավ գերեզման...
Ա՜խ, մոռացի՛ր, մոռացի՛ր...
Ա՜խ, մի՛ մոռցիր, մի՛ մոռցիր՝
Թեև մեռա՛ծ, անշնչացած մի դիակ,
Նա կարոտ է քո հպումին մեղմաթով.
Թաղիր նրան քո պալատի շեմքի տակ,
Կոխի՛ր, անցի՛ր անուշադիր ժպտալով...
Մի՛ մոռցիր, մի՛ մոռցիր...
1909, հոկտեմբեր