Jump to content

Ա՜յ, սև ամպեր․․․

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ա՜յ, սև ամպեր․․․
Ա՜Յ ՍԵՎ ԱՄՊԵՐ...

Ա՜յ սև ամպեր, վա՜յ սև ամպեր,
Սիրտս պատեց սև ու մութ.
Յարաբ ի՞նչ եք դուք ինձ բերում,
Գարնան անձրև՞, թե կարկուտ...

Հուսով-լուսով արտ եմ ցանել,
Արյուն թափել ու քրտինք.
Ողջ սուրբերին մոմ եմ վառել,
Աղոթք արել, որ երկինք
Արտիս նայի, տունս խնայի.
Օր տա, կյանք տա իմ հացին.
Վա՜յ բալեքիս... աստված չա՜նի
Թե որ անհա՜ց մընացին...

Ա՜յ սև ամպեր, ի՞նչ եք գոռում,
Սիրտս պատեց սև ու մութ.
Յարաբ ի՞նչ եք արտիս բերում,
Գարնան անձրև՞, թե կարկուտ...
[1898]