Երբ պանդոկումն եմ, ու իմ հանդիման
Կան կերակուրներ թանկ ու պատվական.
Մի՞թե չեմ հիշում վիճակն իմ ազգին,
Չեմ ասում. «Հայե՛ր, օգնեցե՚ք հային»։
5
Թատրոնում նըստած՝ առաջին կարգում,
Ու մըտքիս պես-պես խրհուրդ են ծագում.
Դըպրոց...թեատրոն...հայոց զորք... ուսում...
Չե՞մ ասում. «Հայե՛ր, գաղթեցե՛ք Արզրում»։
Կալվածատեր եմ. տընտեսը իմ տան 10
Հավաքեց բերեց ինձ փող բավական.
Ես չե՞մ հասկանում ազգիս հանգամանք,
Չե՞մ ասում. «Վանին խիստ պետք է մի բանք»։
Մահիճս կակուղ, վըրես տաք վերմակ,
(Ես շատ բարի եմ քընի ժամանակ, 15
Մանավա՛նդ երբոր փորս էլ է տըկռած)
Չե՞մ ասում. «Հային տվե՛ք խորշ ու հաց»։
Օրն է միգապատ, տափը թաց ու ցեխ,
Բեռնակիր մշակը ոտքին չունի տրեխ.
Տաք տեղից ասած չե՞մ հազար անգամ, 20
«Հե՞ր երկաթուղի չունի Հայաստան»։
Կընկաս չորս կանգուն կերպասե ագին
Որքա՜ն լավ խորհուրդ բերեց իմ մըտքին.
Չասացի՞ հային. «Ձեզ համար ժըլատ,
Իսկ եղբարց համար պիտ լինել առատ»։
25
Դուստըրըս ինսթիթութ, որդիս՝ քոռփուսում,
— Ականջիդ կասեմ՝ այդ է զուտ ուսում—
Բայց երբ գընում եմ ես Թուրքի-Մայդան,
Հայ դըպրոցներին ես չե՞մ միշտ պաշտպան։
Այսպես՝ տարիներ և ամբողջ իմ կյանք 30
Արել եմ միայն ես լոկ շաղփաղփանք.
Իսկ դուք միամիտ, շուտ-խաբվող հայեր,
Անունըս դըրիք... խելոք ազգասեր։