Jump to content

Ախ, իմ եղեգ ոսկեձայն...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ախ, իմ եղեգ ոսկեձայն...
* * *

Ախ, իմ եղեգ ոսկեձայն,
Իմ հուր՝ հանգած արդեն:—
Դու էլ չես բարձրանա,—
Քեզ չեն գգվի էլ վարդեր…
Ինչքան էլ շոգ լինի արդ
Արևի լեզուն,—
Էլ չես կանգնի հպարտ՝
Հրերով կիզուն…
Էլ ոչ մի, ոչ մի նոր շոգ
Քո շնչով չի ցնծա,—
Օ, իմ մանկիկ անօգ,
Եղեգ իմ ոսկեձա՛յն…

1936.13.-14-
Գիշեր-գիշեր.