Աղօթք
Աղօթք
Յիշեա՛, տէր,
Զի խաչիւ ըստացար,
Չարչարանօք գըրկեցար,
Արեամբ ազատեցեր,
մահուամբ կենդանացուցեր.
Մի՛ ապախտ առներ
զսարսափելի երկս վաստակոց քոց։
Յանցաւո՛ր եմ,
այլ դու թողիչ ես,
մեղաւո՛ր եմ,
այլ դու քաւիչ ես,
ախտացեա՛լ եմ,
այլ դու բըժիշկ ես,
մոլորեա՛լ եմ,
այլ դու գըտիչ ես,
մեռեա՛լ եմ,
այլ դու կենդանացուցիչ ես,
տըկա՛ր եմ,
այլ դու զօրաւոր ես,
կարեվէ՛ր եմ,
այլ դու ամենահնար ես։
Յիշեա՛, տէր,
Զի մարմին եմ,
հոգի, որ ելանէ և այլ ոչ դառնայ,
բնութիւն վայրաքարշ և հակեցօղ ի մեղըս,
ըստ անսուտ քո բանի։
Եթէ միտք մարդկան հաստատեալ
ի խնամըս չարին ի մանկութենէ,
թէպէտ և ոչ եպերանք յայսըմ արարչիդ…
Եւ թըշնամի ունիմք անմարմին և բազմահընար
և ի չար առնուլ՝ իմաստուն։
Սոքա ընդ կարեօ՛ք,
և նա՝ անկարօտ,
սոքա պարզամիտք և սակաւօրեայք,
և նա խորամանկ
և հընացեալ աւուրբք չարութեան։
Սոքա անհըմուտք պատերազմի,
և նա վարժ ի սկըզբանէ։
Այլ դո՛ւ, տէր, կարող յամենայնի,
որ յամուրըս մըտեր կարծեցեալ հըզօրին,
յաղթեցեր աշխարհակալին,
զհսկայն կապեցեր,
զկարասին յափշտակեցեր,
զաւարըն բաշխեցեր,
և ետուր քոյոցըն խրախոյս, ասելով՝
— Քաջալերեցարո՛ւք,
զի ես
յաղթեցի աշխարհի։