Ամառվա գիշերով
Արտաքին տեսք
Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի
ԱՄԱՌՎԱ ԳԻՇԵՐՈՎ
Գիշեր է խոր։
Մենակ բոլոր
Լուսնյակը չի դեռ քընած.
Հետը գընում, հետը ցած
5
Նա տեսնում է մութ ծըմակ,
Մութ ծըմակում, կոճղի տակ,
Չոր տերևը ժաժ տալի–
Սունկն աշխարհք է դուրս գալի։