Jump to content

Ամենքին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՄԵՆՔԻՆ


Ով վոր լինիք,
Ուր վոր լինիք՝
Ձեզ հետ է միշտ իմ հոգին
Յեվ ամեն տեղ
Յերգս անշող
Հետամըտում ձեր կյանքին։
Հե՞ր դուք այդպես,
Սողունի պես
Դալարվում էք խե՜ղճ, տարտա՜մ .
Սեվ ժխորում
Շիրիմ փորում
Մարդավայել գոյության։
Հե՞ր դուք այդպես,
Խլուրդի պես
Խուլ վորջերում անտարբեր
Կասես յերբեք
Զարթնելու չեք
Մեղկ թմբիրից նիրհաբեր:
Ով վոր լինիք,
Ուր վոր լինիք՝
Մեր ու ջահել— լծի տակ
Այդ հորտ կյանքին
Տառապանքին
Բաց է անդունդն անհատակ,
Վոր պիտ կուլ տա
Ձեզ անխնա,
Անձայն, անլաց, անմռունչ,
Վոր պիտ մարե
Ու պաշարե
Ձեր վշտարեկ ճիչն ու շունչ։
Ով վոր լինիք,
Ուր վոր լինիք՝
Ծեր ու ջահել լծի տակ
Ձեր ճորտ կյանքին—
Տառապանքին
Կա մի անմար արեգակ․
Վոր կռվի մեջ
Պայծառ, անշեջ
Շողն է մաղում հուսաշաղ.
Լոկ կռվողի
Հարթում ուղի,
Ափ հանելով անհապաղ...

1907