Jump to content

Ամպերը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Ամպերը


— Ռուբի՜կ, Ռուբի՜կ, նայիր, տե՜ս,
էն մեծ ամպը ուղտի պես
Վիզը երկար, դունչը ցից՝
Ո՜նց է գնում առաջից։

Քարվանբաշի է դառել,
Իր քարվանի թոկն առել,
Զնգլ-մնգլ, ժո՜ւմ, հա ժո՜ւմ,
Քարվանն առաջ է քաշում։

Էն մի ամպն էլ, հրեն հա՜,
Կասես փիղ է աժդահա,
Տերը նստած հաստ գլխին
Մուրճ է խփում, որ գնա։

— Տղե՜րք, նայե՛ք, էն ամպին,
Ոնց է կանգնել կես ճամփին,
Իսկը կապկի է նման,
Ու հենց կապկի է նման՝
Խտտել է մահակը,
Գլխին դրել գլխարկը...