Ամպը (Սիպիլ)
Արտաքին տեսք
ԱՄՊԸ
Ա՛մպ լուսեղեն, ուր երազներս ապրեցան,
Երկինքին մեջ, լուսնին աշխարհն արծաթի,—
Ու քեզի հետ փըշրած կ՚իյնան ցիր ու ցան.
Այդ փըշրանքեն տաք-տաք արցունք կը կաթի:
Բաժնըվելով քու շողերդ մըտերիմ,
Հովերուն բիրտ հարվածին տակ կը փըրթիս.
Կյանքդ երկինքն էր. հողը կ՚ըլլա քեզ շիրիմ,
Ուր թաղվեցան հուր տենչանքներս իմ սըրտիս:
Եվ կը ժըպտին վերեն արևն ու եթեր
Մեր վիշտնեւրուն անկարեկիր ու անփույթ,
Փայփայելով թևերնուն մեջ նոր ամպեր,
Նոր սարսուռներ ու երազներ ջինջ, կապույտ.
Մինչև մենք զոհեր սիրո անհուն պապակին՝
Անձիև կուլլա դուն, ես՝ արցունք ցավագին:
1892