Այգեպան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այգեպան

Շիրին


«Այգեպան, ինչ ես անում, շամբը բուրաստան չի լինի»


Ճարտարապետ, ավազի վրա օթեւան չի լինի․
Գայլի ձագը կրթելով ընտանի կենդանի չի լինի․
Ապերախտ մարդուն օրը հազար տեսակ պատիվ անես,
Նա քեզ աշխատակից իբր օգնական չի լինի։

Կայծքարը կարմիր արյունների մեջը ներկես հազար,
Գեղեցիկ գույն առնելով, գիտցիր, կարկեհան չի լինի․
Թութակը սովորելով վարժությունով մի քանի խոսք,
Խոսելով մարդու նման, նա մարդ իսկական չի լինի։

Հիմա էլ հայերու մեջ կան ազգասեր օրիորդներ,
Հազարից մեկը կարծեմ Սանդուխտ ու Շուշան չի լինի․
Աշխարհի բոլոր եղած գրքերը ողջ հավաքես․
Շաղվելով մի գիրք շինես դեռ Ավետարան չի լինի։

Փայլում է արեւի պես ճեմարանը Մոսկվայի մեջ,
Ընդհանուր հայերի մեջ մեկ հատ Լազարյան չի լինի․
Այս դարի մեջն էլ ունինք հայրենասեր իշխանաղունք․
Մեկն էլ ազգը պահող Մուշեղ ու Վահան չի լինի։

Մարդու ծնած երկիրը արքայության չափ քաղցր է,
Ոչ մի տեղ հայրենիքից բարձր աստիճան չի լինի․
Ով Ջիվան, դու երգերուդ թե խառնես էլ մեղր ու շաքար,
Շիրինի ասածներու նման դուրեկան չի լինի։