Jump to content

Այնպես բարակ են Ձեր մատները, Տիկին…

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

* * *


Այնպես բարակ են Ձեր մատները, Տիկին,
Այնպես քնքուշ են Ձեր ձեռները նեղ,
Եվ ինչ խաղաղ է նայում Ձեր հոգին
Ձեր աչքերից այդ մաքուր ու անմեղ։
Այստեղ նստում եմ ես Ձեզ հետ միշտ այնպես,
Որպես եղբայր մի անուշ քրոջ մոտ,
Կարծես նանիկ է գգվանքը Ձեր հեզ,
Երբ մեղմ հանգչում է կրակն այս աղոտ։
Մի ազնվություն կա ժպիտում Ձեր այդ խոր,
Ձեր մեջ միշտ մաքուր են և կիրք, և սեր,
Քնքուշ են, գգվող են, մեղմող օրոր —
Զեր ձայնը, Ձեր ձայնը, նայվածքը Ձերը...