Jump to content

Այն ո՞վ է, որ աստվածային...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

* * *


Այն ո՞վ է, որ աստվածային
       Հրեշտակի պես անմեղ է.
Այն ո՞վ է, որ զըվարթագին
       Միշտ սրբություն երդում է։

5 Այն ո՞վ է, որ գեղով վառ-վառ
       Բորբոքում է պովետին,
Որ ծագում է սրտումս արդար
       Ըզգացմունքներ սրբածին։

Նա իմ Ա** աս է, լույս աչքիս,
       10 Եվ իմ սրտիս ջոկածը,
Նա՛ է, որ ինձ իբրև մագնիս
       Միշտ քարշում է յուր մոտը։

Շնորհակա՛լ եմ քաղցրանըվեր,
       Չքնաղ աստղ իմ հայկուհի,
15 Դու իմ սրտումս սուրբ խորհուրդներ
       Զարթեցրիր, սիրուհի՛։

Շնորհակա՞լ եմ անկեղծաբար,
       Ո՜վ իդեալ մաքրության,
Որ շնորհեցիր ազնիվ, պայծառ՝
       20 Ինձ ախորժակ սրբազան։