Jump to content

Այսպես ապրել ենք, այսպես ապրում ենք, այսպես կապրենք...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այսպես ապրե՜լ ենք, այսպես ապրո՜ւմ ենք, այսպես կապրե՜նք...
Աղբյուր՝ Արիս Արսենի, Մի անուն էի սերտել դեռ վաղ մանկությունից, «Ծիծեռնակ» հրատ., Երևան, 2023, էջ 37։
«Արցախի կոմունիստ» (Արցախի կոմկուսի Կենտկոմի ամսաթերթ), No 10 (212), հոկտեմբեր, 2017, էջ 4։


ԱՅՍՊԵՍ ԱՊՐԵ՜Լ ԵՆՔ,
ԱՅՍՊԵՍ ԱՊՐՈ՜ՒՄ ԵՆՔ,
ԱՅՍՊԵՍ ԿԱՊՐԵ՜ՆՔ...


(Հայրեն)

Ե՛վ վեճի ընկեր եղանք,
               և՛ սիրո վայելքն ապրեցինք,
Հանդիպման առաջին պահից
               իրարով այնպես տարվեցինք՝
Ուշքի գալ մինչև հիմա
               այդպես էլ չկարողացանք,
Ո՛չ ուրիշ ծաղիկ տեսանք,
               ո՛չ էլ մեր շուրջը նայեցինք,
Չտարա՛ն մեզ այլ աչքեր,
               իրարո՛վ մեր կյանքն ապրեցինք...