Այսպես կոչված հակառուսական տրամադրությունների մասին, որոնք իբր բորբոքվում են Ղարաբաղյան շարժման միտինգներում
ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ԻԲՐԲՈՐԲՈՔՎՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԻՏԻՆԳՆԵՐՈՒՄ [1]
[խմբագրել]
Ղարաբաղյան շարժման նպատակն է սահմանադրական շրջանակներում ընթացող գործողություններով հասնել Ղարաբաղի վերամիավորմանը Հայաստանի հետ՝ որպես սկզբունք խուսափելով որեւէ ազգի կամ ժողովրդի, որեւէ կրոնի կամ դավանանքի դեմ ուղղված թշնամական կամ վիրավորական արտահայտություններից։ Սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է խուսափենք նաեւ մեր ազգային արժանապատվությունը վիրավորող այնպիսի իր ողությունների սկզբունքային քննադատությունից, ինչպիսիք են, օրինակ, ադրբեջանցի մոլեռանդների կողմից Սումգայիթի հայ բնակչության նկատմամբ գործադրված ցեղասպանության եւ սովետական բանակի կողմից «Զվարթնոց» օդանավակայանում կիրառված բարբարոսության փաստերը։ Վճռական հակահարված պետք է ստանան նաեւ հայ ժողովրդի հասցեին ուղղված այն բոլոր անպատասխանատու հայտարարությունները, որ անպատիժ կերպով հրապարակում են առանձին ղեկավար անձինք եւ մամուլի ու հեռուստատեսության մարմինները։
Հայ ժողովուրդն իսկապես շուրջ 300 տարի իր քաղաքական հույսերը կապել է Ռուսաստանի հետ եւ, անկախ կրած բազմաթիվ հուսախաբություններից, այսօր էլ չի կորցրել իր համակրանքը ռուս ժողովրդի նկատմամբ՝ վերջինիս վերաբերմունքը հստակորեն տարբերելով իշխանությունների վարած մեծապետական շովինիզմի քաղաքականությունից։ Սակայն այժմ, երբ Ղարաբաղի խնդրով զգալի բարոյական հարված է հասցվել հայ ժողովրդի ազգային արժանապատվությանը, ապա կարող է վտանգվել նաեւ այդ համակրանքը։ Հայ եւ ռուս ժողովուրդների անկեղծ բարեկամության ապահովման երաշխիքը ներկայումսՂարաբաղյան շարժման հակառակորդների կողմից որպես հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությանը հակասող երեւույթ, որպես հակառուսական տրամադրությունների բորբոքման մեղադրանք է ներկայացվում նաեւ միտինգներում արտահայտվող այն մտահոգությունը, որ վերաբերում է հայոց լեզվի կիրառության ոլորտի ընդլայնման, հայկական դպրոցների բարենորոգման, հայ մշակույթի զարգացման եւ նման այլ հարցերի։ Անհանդուրժողականություն է ցուցաբերվում նույնիսկ այնպիսի բնական եւ սահմանադրական իղձերի նկատմամբ, ինչպիսիք են, օրինակ, հայ մանուկներին հայկական դպրոց ուղարկելու, հիմնարկ-ձեռնարկություններում գործավարությունը Սովետական Հայաստանի պետական լեզվով իրագործելու, դիսերտացիաները հայոց լեզվով գրելու պահանջները եւ այլն։ Ինչպես հայտնի է, նման պահանջներ ներկայացվում են համարյա բոլոր միութենական հանրապետություններում՝ դրական արձագանք գտնելով նույնիսկ կենտրոնական մամուլում։ Այս փաստն ինքնին ցույց է տալիս, որ մայրենի լեզվի եւ ազգային դպրոցի ճակատագրի մտահոգությունը համատարած երեւույթ է եւ պահանջում է լուրջ վերաբերմունք ինչպես տեղական, այնպես էլ կենտրոնական իշխանությունների կողմից։
Հայաստանում հակառուսական տրամադրությունների իսկական հրահրողը, որքան էլ տարօրինակ է, հենց հանրապետության ղեկավարությունն է, հանրապետության բյուրոկրատիան։ Ինչի՞ նման է, օրինակ, այն փաստը, որ համարյա բոլոր նոմենկլատուրային աշխատողների երեխաները ուսանում են ռուսական դպրոցներում, ղեկավար անձանցից շատերը չեն տիրապետում մայրենի լեզվին եւ գերադասում են ելույթներ ունենալ ռուսերենով, ռուսական դպրոցներն օգտվում են առանձնահատուկ շնորհներից, մինիստրություններում ու հիմնարկ-ձեռնարկություններում հայոց լեզուն հանվում է գործածությունից, պաշտոնյաների առանձնասենյակների մակագրություններն արվում են ռուսերեն եւ այլն։ Այս բոլորը, բնականաբար, ժողովրդի մոտ ռուսաց լեզվի համար առանձնաշնորհված սոցիալական գերակայության եւ ծրագրված ռուսականացման պատկերացում է ստեղծում, որԵզրակացությունը, թվում է, ինքնըստինքյան հասկանալի է. Անկեղծ ձգտում հայ եւ ռուս, ինչպես նաեւ Սովետական Միության բոլոր ժողովուրդների բարեկամության ամրապնդման ուղղությամբ, սակայն դրա հետ մեկտեղ անհաշտ պայքար ազգային շահերի ոտնահարման, մեծապետական շովինիզմի եւ ռուսականացման քաղաքականության ցանկացած դրսեւորման դեմ։
- ՀՀԱՆԱ, 12/19.08.88։ Թռուցիկ, 19 օգոստոսի, 1988 թ.։ Բնագիր։ Մեքենագիր։
- ↑ Տարածվել է «Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեի» անունից, հայերեն եւ ռուսերեն։