Jump to content

Այսօր եղև պայծառ գարուն, ցնծան ծաղկունք և յորդորին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այսօր եղև պայծառ գարուն, ցնծան ծաղկունք և յորդորին

* * *


Այսօր եղև պայծառ գարուն, ցնծան ծաղկունք և յորդորին.
Հագնին ցեղս ի ցեղաց` մանդրուն հաւերն ի հաւ խօսին.
Ի վերայ լերանց բարձրանց գոյնըզգոյնով ծաղկունք սփռին,
Ծածկեն զերեսս երկրի, ըզլեռն ըզդաշտ ու զբաղչանին:
Են գեղեցիկ փետուր հագել` փոքրիկ հաւերն ի ծաղկոցնին,
Ու հազար դասս դասով` քաղցրաձայնեն զանլըռելին.
Հարբել են յանուշ հոտոյն, ու նստել են ի վերայ ծաղկին,
Զի ի սիրու են ստեղծած` սէր կա յիրենք` որ կու խօսին: