Այս անհեթեթ, չար աշխարհում
Արտաքին տեսք
* * *
Այս անհեթեթ, չար աշխարհում
Նրա՛ համար եմ ապրում,
Որ դու կաս.
Եվ որ մի օր՝ ջերմ, լուսավոր,
Մահը հաղթած, դու հզոր
Պիտի գաս.
Ու այս տխուր աշխարհից ցուրտ,
Այս կույր կյանքից՝ այլ աշխարհ
Ինձ տանես։
1909