Jump to content

Այս անվախճան ճամփուն մեջ դուն ժպիտի սերմնական...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս անվախճան ճամփուն մեջ դուն ժպիտի սերմնական...

* * *


Շաքեին

Այս անվախճան ճամփուն մեջ դուն ժպիտի սերմնական,
Դուն արշալույս անմշուշ, որ բացվեցար համորեն,
Ծաղիկներուն, ծառերուն և իր հոգվույն ալ վրան,
Որ գիտցավ քեզ սպասել երկարորեն, անձկորեն։

Քալե, քալե այս ճամփեն զերդ գինով մը արթմնի,
Արբեցումիդ մեջ անվերջ թող քեզ շշուկ չհասնի,
Քանզի շրշյուն մը անգամ երբ երազիդ թևերուն
Գա զարնվիլ գաղտնորեն, պիտի արցունքդ հորդուն

Քու երազիդ արձանին թրջե փշրանքը հետին։

1959