Jump to content

Այս երկուսը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Երբ ծնվեցի,
Մահը մեռավ
Լոկ ինձ համար:
Երբ կմեռնեմ,
Մահ կծնվի
Լոկ ինձ համար:
Եվ ո՞վ եմ ես,
Եվ ո՞ւր եմ ես`
Մեծ դժգոհս:
Ինչո՞ւ այսքան
Հաշտ են անհաշտ
Այս երկուսը: