Jump to content

Այս ճամփեն մարդեր...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս ճամփեն մարդեր...
ԱՅՍ ՃԱՄՓԵՆ ՄԱՐԴԵՐ...

Նվեր՝ սոցիալիստական


Այս ճամփեն մարդեր, քալեցիք հուշիկ,
Արյուն կա այստեղ նահատակներու։

Այդ դաշտը, մշակ, հերկե դուն հուշիկ,
Արյուն կա այստեղ նահատակներու։

Մարդեր, անտառին այս ծառ մի՛ կտրեք,
Արյուն կա այստեղ նահատակներու։

Մի՛, մի՛ խանգարեք անդորրն աղբյուրին,
Շատ են ծարաված քաջերը բոլոր։

Այս երկրեն սուլթանն ու ֆաշիզմն անցան,
Ամեն տեղ արյուն, ավերակ ու մահ...

* *



Այս ճամփեն, մարդեր, քալեցեք խրոխտ,
Պարտիզանն ինչպես անցավ իր զենքով։

Այս դաշտը, մշակ, հերկե երգելով,
Երգելով գացին քաջերը մահվան։

Ծառերն անտառին թող ըլլան բարիք
Գալիքին գիտակ քաջերը ինկան։


Ու աղբյուրը ջինջ վերածվի լույսի
Լույսի կարոտով քաջերը ինկան։

Ամեն տեղ կառույց, ամեն տեղ խնդում,
Ծածանվիր հավետ, բերկրանքի դրոշ։