Այս տարվա աշնացանը
ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՇՆԱՑԱՆԸ
Առաջին անգամն է, որ աշնացանի կամպանիային մոտենում ենք աշխատանքի ավելի մեծ պլանով։
Անցյալ տարի աշնանը մենք առաջացրել էինք միայն 4500 հեկտար բամբակի վար։ Ծրագիրը լիովին կատարվեց, և դրա համար էլ այս գարնանը մենք բամբակի ծրագիրը անթերի իրագործեցինք։ Առաջիկա աշնան ծրագիրն ավելի մեծ է։ Պետք է գարնան համար ցել անենք ո՛չ թե 4500 հեկտար, այլ 35 հազար հեկտար, որից 23 հազարը՝ բամբակի, 12 հազարը մնացած բույսերի (առաջին հերթին՝ ցորենի և գարու) համար։
Ինչո՞ւ ենք ավելի շատ վարում։
Որովհետև աշնանը մշակած հողն ավելի շատ բերք է տալիս, որովհետև բամբակից բարձր բերք ստանալու համար անհրաժեշտ է հողն աշնանը վարել, այդպիսով ոչնչացնել մոլախոտերը և օգնել աշնան խոնավությունն ու ձմեռվա ձյունը հողի մեջ ամբարելու։
Բայց առաջիկա գարնացանի ծրագիրն ևս անցյալ տարվա համեմատ բարձր է լինելու։
Ահա հենց գարնացանի ծրագիրը հաջողությամբ իրագործելու համար էլ հարկավոր է աշնանը շատ տարածություն հերկել, ավելի շատ ցանել աշնան ցորեն ու գարի։
Ինչո՞ւ։
Որպեսզի գարնանը մեր մեքենաներն ու գործիքները, աշխատող ձեռքերն ու լծկաններն ամբողջովին զբաղված լինեն գարնացանի ծրագրի կատարումով։
Ուրեմն՝ աշնացանի լրիվ կատարումը նշանակում է ո՛չ միայն շատ հացահատիկ և բամբակ ունենալ, այլև օժանդակել, որպեսզի գարնանը շատ ցանենք ծխախոտ, բանջարանոց, կերի և շաքարի ճակնդեղ, բամբակ և այլն։
Ժամանակը քիչ է։ Աշնացանի կամ պամպանիան գնում է բերքահավաքի հետ միասին։ Կալը չվերջացրած՝ սկսում ենք աշնան վարի պատրաստությունը, նորոգում ենք գործիքներն ու մեքենաները, որպեսզի առանց մի օր կորցնելու, մինչև եղանակների աննպաստ լինելը, ավարտենք ծրագիրը։
Անցյալ աշնանը մենք մի բարեհաջող հանգամանք ունեինք։ Ձյունը շատ ուշ եկավ, և մինչև դեկտեմբերի վերջը բամբակագործական շրջաններում տրակտորները հերկ էին անում բամբակի համար։
Պիտի մեր ուժերը լարենք, ավելի կազմակերպված, անդուլ աշխատանքով սկսենք և վերջացնենք աշնացանը։
Ինչքա՞ն ենք ցանելու
Ցանքերի տարածությունն ավելի պիտի ընդարձակենք, առաջին հերթին՝ հացահատիկների ցանքը:
Իսկ ո՞վ չգիտե, որ աշնան ցորենն ավելի բերքատու է: Մի քանի տարի առաջ Հայաստանում աշնան ցորենի տարածությունը մի քանի հարյուր հեկտար էր, իսկ այժմ հազարների է հասնում:
Լենինականի և Սևանի ռայոններում աշնացանի «Ուկրաինկա» տեսակը, որ դեռ երկու տարի առաջ մեր փորձադաշտերում էր աճում, իսկական հեղաշրջում է կատարում, գրավելով նորանոր տարածություններ։
«Ուկրաինկան» փշրեց մեր գյուղի պապենական այն տրադիցիան, թև աշնացան չի բուսնի ո՛չ Լենինականում և ո՛չ Սևանում։
Այդ սերմացուի պահանջը չափազանց մեծ է, և այս աշնանը մենք տաս հազար հեկտարից ավելի կցանենք ընտիր «Ուկրաինկայով»։
Սակայն ո՞ր հողերի հաշվին են կատարելու աշնացանը։
Բացառապես այն հողերի, որոնք մինչև այժմ չեն օգտագործվել, մնացել են հանգստանալու, ինչպես և նոր յուրացվելիք (այսինքն՝ նոր ոռոգվող, ճահիճներից և քարերից նոր ազատված) հողերում:
Աշնացանը չպիտի ընդարձակել բամբակի, բանջարանոցի, ծխախոտի և նման տեխնիկական կուտուրաների հատկացված հողերի հաշվին։
Այս տարվա աշնացանի ծրագիրը նախատեսում էր մի շարք ռայոններում (Ղամարլու, Հրազդան[1], Վաղարշապատ, Ղուրդուղուլի) դադարեցնել հացահատիկների մշակությունը և, ուժեղացնելով ոռոգման գործը, ամբողջ հողամասերը հատկացնել բամբակի և նման թանկարժեք կուլտուրաների մշակության։
Եվ ընդհակառակը, Սևանի և Լենինականի ռայոններում, որտեղ հողային և կլիմայական պայմանները նպաստավոր են աշնացանի համար, ցանքի տարածությունն ավելանալու է Լենինականում՝ 225 տոկոսով, իսկ Սևանում՝ 113 տոկոսով։
Իջևանի, Ալավերդու, Շամշադինի շրջաններում ևս պիտի զարգացնել տեխնիկական մշակույթները, առաջին հերթին՝ ծխախոտը։
Խոտի խնդիրը
Անասնապահությունը դեռ մի քանի տարի մնալու է մեր ուշադրության կենտրոնում։ Այդ մասին կուսակցության 16-րդ համագումարը շատ որոշ և կտրուկ դիրեկտիվ է տվել[2]։
Աշնացանի ընթացքում մոռացության տալ խոտատնտեսությունը չենք կարող։ Դժբախտաբար, մենք այստեղ թերացել ենք և ուշ ենք սկսել մեր ձեռնարկումները։
Մինչդեռ, մեր փորձադաշտերը մի քանի տարի առաջ էին սկսել հացաբույսերի, մանավանդ, աշնան ցորենի ուսումնասիրությունը, որի հետևանքը եղավ այն, որ այսօր զարգացող աշնացանը սուր կարիք է զգում ցորենի տեսակը որոշելուն, ցանովի խոտերի նկատմամբ այդ չենք կարող ասել։
Եվ միայն այս տարվանից ենք սկսում, իբրև աոաջին փորձ, կոլտնտեսություններում և խորհրդային տնտեսություններում աշնան վիկայի և առվույտի ցանքը, այս տարի՝ միայն 300 հեկտարի սահմաններում։
Ոչ մի կասկած, որ երկուսն էլ, մանավանդ աշնան վիկը առաջին հերթին մեր լեռնային ռայոններում կդառնան մշտական և տարածված կուլտուրա։
Ինչպես «Ուկրաինկան» երկու տարում հսկայական հեղաշրջում առաջ բերեց մեր աշնացանի մեջ, այնպես էլ աշնան վիկը և առվույտը պիտի նպաստեն կերի պաշար ստեղծելուն, մանավանդ գարնան ընթացքում, այսինքն՝ ամենասուր ժամանակ, երբ դեռ սարի արոտները խոտ չունեն, կիսաքաղց տավարը կերակրվում է հարոսների և խամերի վրա, ոտնակոխ անելով և փչացնելով հողը։
Տեղերը պիտի այս խնդրին հատուկ ուշադրություն դարձնեն ընդարձակելու իմաստով։
Ցանովի խոտերի խնդիրը բարդանում է նաև նրանով, որ սերմացուն դրսում դժվար է ձեռք բերվում։ Հայաստանում այնքան վիկ և առվույտ չեն մշակել, որպեսզի հնարավոր լիներ տեղում սերմացուն պատրաստելու։
Բայց հնարավոր է մշակության մեջ մտցնելու և՛ կորնգանը, որը տարածված է համարյա բոլոր ռայոններում։
Կոլեկտիվների ծրագիրը
Անցյալ աշնանը կոլեկտիվները ցանել են 800 հեկտար աշնացան իսկ այս տարի նախատեսված է 1000 հեկտար։
Այս թիվը պիտի համարել անբավարար։
Մեր կոլեկտիվներն անցյալ աշնանը թե՛ քանակով, թե՛ արտադրական միջոցներով և թե՛ աշխատանքի փորձով ավելի հզոր են անցյալ տարվա համեմատ։
Առաջին տարվա հաջողությունները օրինակ են հանդիսանում, և արդեն սկսվել է նոր անդամների ընդունելությունը։ Մի քանի կոլեկտիվներ տասնյակներով են նոր տնտեսություններ ընդգրկում։
Այս հանգամանքը առաջադրում է կոլեկտիվներին և նրանց ռայոնական միություններին ավելի ընդարձակել աշնան ցանքերի տարածությունը, ավելի շատացնել աշնավարը՝ գարնանը տեխնիկական բույսեր մշակելու համար։
Հողժողկոմատի և Կոլխոզկենտրոնի կողմից տեղերն ուղարկված նախնական պլանները կոլեկտիվներն ու նրանց ռայոնական միությունները քննության ենթարկելով՝ ընդարձակում են տարածությունները։
Ոչ մի ջանք չպետք է խնայել բարձրացնելու կոլեկտիվների աշնացանի և աշնավարի տարածության ավելացման տոկոսը։
Բերքատվության բարձրացումը հիմնական խնդիրն է
Միայն տարածության ընդարձակմամբ չի ապահովվի աշնացանի հաջողությունը։ Սերմերի զտումը, սերմացուի ախտահանումը, շարքացանը, տեսակավոր սերմացուն, պարարտացումը այն անհրաժեշտ ձեռնարկումներն են, առանց որի բերքի չափը բարձրացնել չենք կարող։
Երկու տարի առաջ հրատարակված դեկրետը, որ վերաբերում էր բերքատվության բարձրացման, նախատեսում է յուրաքանչյուր տարի բերքն ավելացնել 7 %-ով[3]։
Ի՞նչ է նշանակում այդ։
Բերենք սերմացուի զտման արդյունքը։
Մեր միջին բերքը հաշվում է մինչև 10 ցենտներ, այսինքն՝ 60 փութ։ Հայտնի է, որ սերմացուի զտելն ու ախտահանելը բերքը բարձրացնում է 10 %-ով: Այսինքն՝ 10 ցենտների փոխարեն նույն հողից, նույն ձևով վարից մենք ստանում ենք 11 ցենտներ, 6 փութ ավելի։ Այս ամենահամեստ և նվազագույն հաշիվն է։
Իսկ եթե նկատի ունենանք, որ մենք հարյուր հազար հեկտարից ավելի աշնացան ենք անելու այս տարի, ուրեմն՝ միայն պարզ միջոցների կիրառմամբ մենք ստանում ենք կես միլիոն փթից ավելի հացահատիկ, միջին բերքից բացի։
Պետք է շեշտենք, որ տեղերում թերանում են ագրոմինիմումը կատարելու։
Միայն 100 %-ով սերմացուն զտելով չի՛ վերջանում աշխատանքը։
Հարկավոր է և ախտահանել, հարկավոր է հողի մշակության միջոցով անխնա ոչնչացնել չայիրն4 ու կանգառը մեր դաշտերից, մրիկն ու ժանգը՝ հացաբույսերց:
Իսկ այդ կարելի է անել միայն համայնական միջոցներով, որովհետև մոլախոտը մի արտից մյուսն է անցնում, մրիկը վարակում է հսկայական տարածություններ, ուրեմն և՝ չպիտի թույլատրել ախտահանված սերմացուի կողքին սովորական կեղտոտ սերմ ցանելու:
Մեր կոլեկտիվները այս խնդրում շատ են ետ մնացել։
Սխալ է սպասել մինչև հզորանալը, որովհետև այս հեշտ, ամենքին մատչելի միջոցների գործադրումը նպաստում է հենց կոլեկտիվի հզորացման։
Սերմազտումը պիտի անցկացնել 100 %-ով։
Այլևս ոչ՛ մի գյուղ, ոչ՛ մի կոլեկտիվ չի կարող գանգատվել, որ սերմազտիչ չունի, որովհետև աշնանը ցանելիք սերմացուն ամբողջովին զտելու համար հարկավոր է 350 սերմզտիչ, իսկ մենք ունենք մոտ 600 հատ, այսինքն երկու անգամ ավելի։
Իսկ այդ նշանակում է, որ կարճ ժամանակում պիտի սերմացուն զտել։
Պակաս չի և շարքացանների թիվը, հարկավոր է միայն գործը կազմակերպել այնպես, որ եղած մեքենաները լրիվ անխափան աշխատեն։
Նոր սերմացու և մեքենաներ
Մենք ասացինք «Ուկրաինկայի» մասին։
Բացի դրանից, տարածվում են և «Կոոպերատորկա» և «Զարյա» տեսակները, որոնք մեր տեղական սերմացուից ավելի են բերք տալիս։
Այս տարի 17000 հեկտար ցանվելու է բացառապես տեսակավոր սերմացուով։
Առանձնապես ուշադրություն է դարձվում տրակտորների թիվն ավելացնելուն: Մենք պետք է ունենանք մոտ 300 տրակտոր, որոնք արդեն սկսել են ցորնատեղերը վարել բամբակի համար։
Պարարտացման խնդիրը դարձյալ մնում է աշնանացանի թույլ օղակներից մեկը։ Հնարավոր չի լինելու այս աշնանը ընդարձակ տարածություններ պարարտացնել հանքային պարարտանյութով։
Մենք արդեն տեսանք, որ աշնան վիկը նոր է մտնում իբրև նոր մշակույթ, ուրեմն՝ դժվար է լինելու կանաչ պարարտացումը կիրառել։
Մնում է գոմաղբը, իսկ այն շրջաններում, որտեղ գոմաղբը վառում են՝ մոխիրը։
Պետք է միայն կտրուկ միջոցների դիմել, որպեսզի ոչ մի փութ աղբ, մոխիր չմնա գյուղի փողոցներում։ Երրորդ տարին է, որ մենք «պարարտացման շաբաթներ» ենք կազմակերպում գյուղերում։
Ճիշտ է, արդյունք ստացվում է, որ շրջաններում գոմաղբով և մոխրով պարարտացնելը սովորություն է դառնում, բայց դեռ բոլորը չենք արել։
Պարարտացումը ամենաառաջնակարգ խնդիրն է։ Լավ կոլեկտիվ չի նա, որ պիտի աղբն ու մոխիրը թողնի աղբանոցներում։ Գյուղխորհրդի առաջին անելիքը պիտի լինի մաքրել տալ աղբանոցները ու մոխրակույտերը և այդ թանկագին պարարտանյութերը դաշտ կրել տալ:
Ահա թե ի՛նչ խնդիր է մեր առաջ դրված և թե ինչո՞ւ պիտի անդուլ աշխատանքով, կուռ կազմակերպությամբ դուրս գանք աշխատանքը կատարելու։