Անառակ զավակներ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Լռության եւ խոսքի արանքում Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Անառակ զավակներ)

Վարդան Հակոբյան

Ինչ են շշնջում ժամացույցի սլաքները
ԱՆԱՌԱԿ ԶԱՎԱԿՆԵՐ


Ես չգիտեմ՝ կա՞ որեւէ աստղ, որի լույսը դեռ
                                        չի հասել մեզ։ Մա-
        նավանդ՝ ում գլխին խնձոր է ընկնում, նա Նյուտոն
        չի դառնում, թեեւ (բարեւ, Ստեփըն Հոքինգ), Ի-
        սահակի գլխին ոչ մի խնձոր էլ չի ընկել։ Գուցե
        դեպի երկինք է սլացել խնձորը:

Սպիտակ վերնաշապիկի վրա՝ սեւ խզբզանքներով
                                        հավասարումներ, որոնք
        Էյնշտեյնին բացարձակապես չեն թողնում
                                        դառնալ նախագահն
        Իսրայելի, թեեւ նա այդպես էլ չհասկացավ,
                                        թե տիեզերքն
        արարելիս Աստված ընտրության որեւէ
                                        հնարավորություն
       ունեցե՞լ է, արդյոք, թե՝ ոչ։

Դու աստղի վրա չես, բայց քո ձայնը այնտեղից է գալիս։
                                        Կարծում եմ,
        արգելված պտուղը համտեսելով, ոչ թե վռնդվեցին,
        այլեւ ուղիղ դրախտն ընկան Չարենցն ու Եվան,
        որովհետեւ ինչ դրախտի մասին կարող էր
                                խոսք լինել՝ քանի
        դեռ խնձորը չէին կերել։ Նշանառու՝
                        նշան լինելուց առաջ եւ հետո։

Իմ ու ցավի միջեւ միջնորդ պետք չէ։ Իսկ գրքերի
        կրակներից, Գյոթեի հայրենիքում, ավա՜ղ, արդեն
        ջերմանալ կարելի է նույնիսկ, որովհետեւ հիմա
        ով է այլեւս գիրք վառում կամ... չվառում։
                                              Հեռանալով՝
        հորիզոնում անվերջ փոքրանում է մի լապտեր։