Jump to content

Անկատար ցանկություններ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Անկատար ցանկություններ

1889

ԱՆԿԱՏԱՐ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ


   Արտն ի վեր կամկար գութան կը քաշեր,
Ունայն բաղձանքով հոգին կը մաշեր.
«Ցորենըս հունտըս, որ պիտ տամ արտին,
Չի՞ լինիլ կոխան ոտից չար քըրդին,
5 Օսկի հասկերըս սուր-սուր մանգաղով
Պիտ արժանանա՞մ հընձել իմ ձեռքով.
Ցորենըս կասել ու ալուր դարձնել,
Քաղցած ընտանիք հացով կըշտացնել...
Չէ, այսքան բարիք չունիս դու, Աստված
10 Թեպետ քեզ մարդիկ կասեն ողորմած»։