Անհամբույր գազան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Անհամբույր գազան

Հայնրիխ Հայնե


ԱՆՀԱՄԲՈՒՅՐ ԳԱԶԱՆ


Գազանները զսպողին
Տարավ այրն յուր ամուսին,
Ասաց. Կրեյցբերգ, բարեկամ,
Օգնի՛ր ինձի այդ մասին։

Դու զսպում ես ամեհի
Առյուծ, վագր, բորենի,
Կոկորդիլոսը քո ձեռքում
Հեզ է, որպես աղավնի։

Խոնարհեցրո՛ւ դու իմ կին
Շնորհիվն ահեղ քո մտրակին,
Ցույց տուր, որ ես դու կախարդ
Իշխող գազանաց մոլեգին։

Դիտեց Կրեյցբերգ անսասան
Կնոջ աչերը բազմազան,
Ձգեց մտրակն, ասելով՝
— Անհամբո՜ւյր է այդ գազան։