Անձրևում է իմ ապագան
փուչ ու անհետ
Իմ օրերի չարագուշակ
պղտոր գետին,
Լուռ լալիս է հոգիս տկար
ու անճարակ
Իմ վաղամեռ տարիների
տխեղծ մարմնին:
Հիմա արդեն ինչ էլ անեմ,
ինչ էլ չանեմ,
Հուսահատված ժամանակն է
ինձնից փախչում,
Ա՜խ, իրարից շատ հեռու են
օրորոցս
Ու վերջերգս` այդ կարևեր
ու վշտակեզ: