Անղուտի պես
Արտաքին տեսք
Անղուտի պես
Անղուտի պես պտույտ եկար մեր շուրջը,
Ու շինեցիր անյել ձորի կամուրջը,
Վեր պահեցիր անգին մանգաղն ու մուրճը
Հայոց աշխարհ լույս շաղեցիր դու, Խանջյան,
Դարձար երկրի ղեկավարը փութաջան:
Ընդմիշտ բարձր, խոշոր գործ ես կատարում,
Մեզի համար չունիս բնավ դադարում.
Ոչ մի վայրկյան մի գործում չես շվարում.
Մեր նոր երկրին մի անառիկ ամրոց ես,
Մեզ ամենքիս՝ մեծ, հոյակապ դպրոց ես,
Մի մշտավառ անշեջ լուսատու բոց ես.
Քո ուժի դեմ չկա երբեք դժվար բան,
Ամեն հարցի ունիս պատրաստ պատասխան,
Ձգտում ես տալ մեզ միշտ ճամփա դյութական.
Շերամս էլ միշտ գովքդ կանե անդադար,
Ցանկամ քեզ կյանք երկար, անխոնջ ղեկավար,
Լինիս զառ-վառ աստղերի հետ հավասար:
1936