Jump to content

Անսանձ դեգերում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Ոտքերս
Չափում են
Դատարկ փողոցները,
Իսկ ես...
Թափառում եմ...
Իմ մեջ:
Ժամանակի սև
Շիրմափոսի մեջ
Դարձել եմ ասես
Օրերի պատանք`
Մոռացված, ջնջված...
Ու բոլորեքյան
Ականջները կախ
Ունայնությունն է
Անսանձ դեգերում...