Jump to content

Անվերնագիր (Կար մի քննադատ։— Նա երեկ, ահեղ փրփուրը բերնին)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Անվերնագիր (Կար մի քննադատ։ — նա երեկ, ահեղ փրփուրը բերնին)

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ


Կար մի քննադատ։— Նա երեկ, ահեղ փրփուրը բերնին,
Ինձ գովք էր կարդում և պատառոտում թշնամիներիս,
Այսօր նրա՛նց է համոզում ահա, որ պիտի մեռնի
Իր հերոսական դիրքերի վրա, հայհոյելով ինձ։—
Էհ, մեռնի՛ թող նա՝ որ դիրքերում էլ ուզում է լինի,
Միայն թե — մեռնի..․
1929