Աշնան իրիկուն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Աշնան իրիկուն

Մատթեոս Զարիֆյան


Աշնան իրիկուն


Դեռ կը համենա
Բլուրին վըրա
Լացը սրինգին...

ՈՒ դեռ երկնքին
Իջել կը վախնան
Աստղերը աշնան...

Հատ-հատ կը թափին
Այս լուռ ծովափին
Արցունքներ անտեր...

Իսկ ես չե՜մ գիտեր՝
Տանիմ դեպի ու՛ր
Այս սիրտըս թափուր...

Դեռ կը համենա
Բըլուրին վրա
Լացը սըրինգին...