Աշնան մեռած տերևի պես

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ասես ես չկամ Վիրավոր ժամանակ (Աշնան մեռած տերևի պես)

Վարդան Վարդազարյան

Հայկյան իմ գեն
***

Աշնան մեռած տերևի պես
Ընկած եմ ես ճամփին իմ սև,
Կգա ձյունը, կծածկի ինձ
Ու կմեռնեմ անհետ, անտես:
Բոլորեքյան ալիքվում է
Չարագուշակ լռությունը,
Աշնան օրով իմ հուշերը
Շեփորվում են իմ սրտում խոր:
Ու մի անտես, մի սև թախիծ
Իր հեռավոր զանգակների
Հեծեծանքի թափորն առած`
Շուրջկալում է այս իրիկուն:
Սիրտս` տկար, սիրտս` վհատ,
Ինձ մոտ հիմա չկա ոչ ոք,
Աշնանահուշ դաշտեր դժգույն,
Բոլորեքյան ամայություն մի սրտմաշուկ: